Կինո

Շատ շուտով Կաննում կմեկնարկի 69–րդ կինոփառատոնը, որի ժյուրիի կազմում այս տարի ներառվել են ինը դերասաններ, ռեժիսորներ և սցենարիստներ։ Նրանց թվում են ամերիկացի դերասանուհի Քիրսթեն Դանսթը, ֆրանսիական կինոյի աստղ Վանեսսա Պարադին, կանադացի դերասան և պրոդյուսեր Դոնալդ Սազերլենդը, դանիացի դերասան Մադս Միքքելսոնը, հաղորդում է Spletnik.ru–ն։

Ванесса Паради_article

Նրանց հետ միասին հեղինակավոր մրցույթին ներկայացված նախագծերի և կինեմատոգրաֆի գործիչների ճակատագիրը կվճռեն ֆրանսիացի ռեժիսոր Առնո Դեպլեշենը, իտալացի դերասանուհի Վալերիա Գոլինոն, հունգարացի ռեժիսոր և սցենարիստ Լասլո Նեմեշն ու իրանցի պրոդյուսեր Կատայուն Շահաբին։

Ավելի վաղ հաղորդվել է, որ կինոփառատոնի ժյուրին կնախագահի ռեժիսոր Ջորջ Միլլերը, ով, ի դեպ, Ավստրալիայի առաջին ներկայացուցիչն է, ով նման պատվի է արժանացել։

Կաննի 69–րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 11–22–ը։ Կինոփառատոնը կմեկնարկի Վուդի Ալենի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմի ցուցադրմամբ, որի գլխավոր դերակատարներն են Քրիսթեն Սթյուարթը, Բլեյք Լայվլին, Ջեսսի Այզենբերգը, Սթիվ Քարելը, Փարքեր Փոուզին և ուրիշներ։

Կինոփառատոնի բացման և փակման արարողությունը կվարի թատրոնի և կինոյի հայտնի ֆրանսիացի դերասան Լոռան Լաֆիթը։