Երաժշտություն

Մոսկվայում կայացել է արցախցի ռեփեր Արծրուն Մխիթարյանի «Երազ» երգի տեսահոլովակի պրեմիերան, հաղորդում է Հայ-ռուսական անկախ լրատվական կենտրոնը (ԱՌՆԻՑ): Ռեփերը գրել է «Երազ» երգը նախորդ տարի, երգի գործիքավորումը իրականացրել է Հենրիխ Ադամյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը:

«Ժանրը, որում ես ստեղծագործում եմ, թույլ է տալիս այնպիսի բառեր կիրառել, որոնք կարող են նկարագրել այն նվիրականը, որ կարող է ճիշտ ու դիպուկ հարվածել հենց սրտին», — ասում է ռեփերը, որի ստեղծագործությունները հիմնականում նվիրված են մարդու վզին փաթաթվող սահմանների և գաղափարների դեմ ազատ մարդու բողոքին։

«Տեսլականը պարզ կդառնա, երբ կարողանաս նայել սրտիդ մեջ: Ով դուրս է նայում, միայն երազներ է տեսնում, ով իր մեջ է նայում` արթնանում է», — տեսահոլովակի պրեմիերայի ժամանակ մեջբերել է Արծրուն Մխիթարյանը Կառլ Յունգի խոսքերը: Արծրունը ծագումով Լեռնային Ղարաբաղից է: