ArmStyle

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանն այսօր հայր է դարձել։ Հաղորդավարի կինը՝ Անի Քաթաբյանը, ամուսնուն դուստր է պարգևել։ Նորածնին ծնողները կնքել են Լուսե անվամբ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

«ԱՌԿԱ Style»-ը շնորհավորում է զույգին` երեխային մաղթելով անհոգ մանկություն:

Հիշեցնենք, որ Ավետն ու Անին ամուսնացել էին դեկտեմբերին՝ Պրահայում։