Աստղային կյանք

Երգչուհի Ալսուն լույս աշխարհ է բերել երկար սպասված որդուն։ Երգչուհին այս ուրախ լուրը հայտնել է Instagram–ի իր էջում.

«Բարի գալուստ ընտանիք, մեր փոքրիկ հրաշք` Ռաֆայել։ Քո անունը մեծ նշանակություն ունի մեր ընտանիքում։ Վստահ եմ` դու արժանապատվորեն կկրես այն։ Բոլորին շնորհաալություն եմ հայտնում ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար»։

Փոքրիկը լույս աշխարհ է եկել Իսրայելի կլինիկաներից մեկում։

https://www.instagram.com/p/BI8SljsAfe_/?taken-by=alsou_a

Ռաֆայելն Ալսուի և նրա ամուսնու` գործարար Յան Աբրամովի երրորդ երեխան է։ Ամուսիններն ունեն երկու դուստր` 9–ամյա Սաֆինան և 8–ամյա Միկելլան։