Աստղային կյանք

Լիվ Թայլերն ու նրա փեսացուն` Դեյվ Գարդները, նախորդ տարի տոնեցին իրենց առաջնեկի ծնունդը։ Փոքրիկ Սեյլորը լույս աշխարհ է եկել 2015 թ.–ի փետրվարին։

Սակայն Նժնրանք արդեն պատրաստվում են ևս մի երեխայի լույս աշխարհ գալուն։ «Մեզ կրկին արագիլ է այցելել», – գրել է Լիվը Instagram–ում` հայտնելով իր հղիության մասին։

Սա Լիվի և Դեյվի չորրորդ երեխան կլինի։ Բացի ընդհանուր որդուց` Սեյլորից, զույգը դաստիարակում է նաև երկու որդիներին` Մայլոյին (դերասանուհու որդին առաջին ամուսնությունից) և Գրեյին (Դեյվի որդին նախկին հարաբերություններից)։ Ընտանիքում դեռևս միայն տղաներ են, այնպես որ այս անգամ երջանիկ զույգն անկասկած երազում է դուստր ունենալ, հաղորդում է Tatler.ru–ն։