ArmStyle

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և բացատրել իր երկարատև լռության պատճառները:

Նա պատրաստում է նոր անակնկալներ, որոնք էլ սոցիալական ցանցերում անակտիվության պատճառ են դարձել։

Лилит Ованнисян_article (1)

Лилит Ованнисян_article (3)

Երգչուհին պատմել է նաև, որ մի քանի ամիս առաջ առաջարկ է ստացել մասնակցելու օգոստոսի 27-ին Համբուրգում կայանալիք Daf Bama 2016 Music Awards-ին և ստանալ «Հայաստանի լավագույն երգչուհի» մրցանակը:

Лилит Ованнисян_article (3)

«Շնորհակալ եմ բոլորիդ քվեարկելու, իսկ այդ միջոցառման կազմակերպիչներին՝ մրցանակը ինձ հանձնելու որոշման համար։ Բայց, քանի որ մրցանակաբաշխությունը բավականին երիտասարդ է ու սահմանափակ հնարավորություններ ունի, կազմակերպիչները չկարողացան բավարարել ներկայանալի ելույթիս համար իմ ներկայացրած պահանջները։ Այդ պատճառով ստիպված եղա ներողություն խնդրել ու հրաժարվել մասնակցությունից»,- նշել է երգչուհին: