Աստղային կյանք

Լեոնարդո ԴիԿապրիոն իր զուգընկերուհի, դանիացի մոդել Նինա Ագդալի հետ ավտովթարի է ենթարկվել ԱՄՆ-ի Հեմփթոն քաղաքում: Զույգը «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հանդիպակաց մեքենային, հաղորդում է Cosmo.ru-ն:

Ինչպես ավելի ուշ հայտնել են դեպքի ականատեսները, դերասանը նախ համոզվել է, որ իր զուգընկերուհին և մյուս ավտոմեքենայի վարորդը անվնաս են, ապա նոր սկսել է զննել ավտոմեքենաների վնասվածքները:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, և բժիշկների օգնության կարիքը չի եղել:

Հիշեցնենք, որ 41-ամյա Լեոնարդո Դի Կապրիոյի և 24-ամյա Նինա Ագդալի սիրավեպը սկսվել է այս տարվա հուլիսին, երբ զույգը ընկերների հետ միասին հանգստանում էր Բահամյան և հունական կղզիներում: Ավելի վաղ դերասանին վերագրում էին սիրավեպ Ռիաննայի հետ: