Երաժշտություն

«Լենինգրադ» խումբը Երևան կժամանի աշնանը:

Լաբուտենների, առողջ ապրելակերպի, «պայուսակի» մասին հայտնի հիթերի հեղինակների հետ երգել հնարավոր կլինի 2016 թվականի հոկտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում են համերգի կազմակերպիչները։

«Լենինգրադի» բացառիկ համերգը գործնականում հնարավոր չէ դիտել հեռուստատեսությամբ:

Չնայած խմբի իրարամերժ համբավին, Շնուրովի երգերի նկատմամբ իրենց սերն են արտահայտում ամենատարբեր մարդիկ` հայտնի քաղաքական գործիչներ և հասարակ մարդիկ, նրբաճաշակ մելոմաններ և ռուսական շանսոնի սիրահարներ, ժամանակակից ոսկե երիտասարդությունը, մտավորականներ:

Խմբի համերգները տարեցտարի լեփ-լեցուն դահլիճներ են հավաքում ինչպես Մոսկվայի ամենաթանկ ակումբներում, այնպես էլ ԱՊՀ երկրներում:

Խումբն արդեն իսկ արժանացել է հայրենական երաժշտական մրցանակաբաշխությունների բոլոր մրցանակներին:

«Հրաժարվելով ամբողջական ալբոմներ ձայնագրելու մոտեցումից, «Լենինգրադը» կենտրոնացել է առանձին տեսահոլովակների թողարկման վրա և չի սխալվել: Սերգեյ Շնուրովի խմբի յուրաքանչյուր երաժշտական ստեղծագործություն հսկայածավալ աշխատանք է, որ ներդրվում է ամենատարբեր կոմպոզիցիաներում՝ խմբի անփոփոխ առաջնորդի հեղինակած ամենահուզող լիրիկական թեմաներից մինչև ամենաառաջնակարգ տեսանյութերը, որոնց սյուժեները դիպչում են «Լենինգրադի» յուրաքանչյուր երկրպագուի հոգուն», – նշում են կազմակերպիչները։

«Ես, իհարկե, կարող եմ ստեղծել երգեր, ինչպես «առաջ», քանի որ հենց ես եմ գրել դրանք, բայց «առաջ»-ն արդեն անցել է, և եկել է «հիման»: Այն երգերը ես գրել էի «առաջ»-ի մասին և «առաջ»-ի համար, հիմա էլ կարելի է «ինչպես առաջ», սակայն ինչու, եթե կա «հիմա»-ն, առանց որևէ «ինչպես»-ի: Կարելի է համարել, որ ամեն ինչ առաջվանն է… ապրել հիշողություններով հարմար է, սակայն ձանձրալի և անարդյունավետ: Ես կարող եմ նաև գրել այդ ամենն առանց հայհոյախառը բառերի, սակայն դա լրիվ այլ բան կլինի», — այսպես է բնութագրում իր աշխարհընկալումը Սերգեյ Շնուրովը:

Եվ այսպես , «Լենինգրադը» «կփոթորկի» Երևանի մարզահամերգային դահլիճը հոկտեմբերի 19–ին։