Աստղային կյանք

Իզուր Բրեդլի Քուփերը շտապեց ծանոթացնել Իրինա Շեյքին իր մայրիկի` Գլորիայի հետ։ Պարզվում է, որ կանայք լեզու չգտան միմյանց հետ։

«Կողքից նրանց շփումը բավականին նորմալ էր երևում, բայց Գլորիան միշտ կարծում էր, որ Իրինայի կողքին իր տղան երջանիկ չի լինի»,– The Sun տաբլոիդին է պատմել իրազեկ աղբյուրը, որի տեղեկացմամբ, Քուփերը և Շեյքը բաժանվել են`այդպես էլ չհասցնելով առանձին ապրել այն տանը, որի մասին երազում էին, գրում է Tatler.ru–ն։

«Ամեն ինչ լավ էր։ Բայց ձմեռային արձակուրդների ժամանակ, որոնք մենք երեքս անցկացրինք Գլորիայի տանը Նյու Ջերսիում, կանանց միջև խոշոր վեճ ծագեց, և լարվածությունն աճում էր օրեցօր։ Քուփերը շատ մտերիմ է մոր հետ, այնպես որ արդյունքում անցավ «նրա կողմը»»,– շարունակել է ինսայդերը։

Քուփերն ու Շեյքն այս հարցով մեկնաբանություններ չեն տվել։