ArmStyle

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հայ մասնակից Իվետա Մուկուչյանը պաշտոնական վեբ կայք է ներկայացրել:

«Այսուհետ իմ մասին բոլոր նորություններին կարող եք հետևել իմ պաշտոնական կայքում»,– գրել է Մուկուչյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Եվրատեսիլի» եզրափակիչն անցկացվել է մայիսի 14–ին Շվեդիայի մայրաքաղաքում։ Առաջին տեղը զբաղեցրել է ուկրաինուհի Ջամալան «1944» երգով, երկրորդը` ավստրալացի երգչուհի Դեմի Իմը, երրորդը` Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը You Are the Only One երգով։

Իվետա Մուկուչյանը զբաղեցրել է յոթերորդ տեղը։