ArmStyle

«Եվրատեսիլ 2016»–ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին աջակցության համար` խոստանալով լավագույնս ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլի» եզրափակչում։

«Իմ շատ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ անձամբ շնորհակալություն հայտնել աջակցության, սիրո և ջերմ խոսքերի համար», – ասում է Մուկուչյանը տեսաուղերձում:

«Ես երեկ, իհարկե, չկարողացա պատասխանել ձեր բոլոր մեկնաբանություններին սոցիալական կայքերում, բայց հավատացեք, որ շատ զգացված եմ և անչափ շնորհակալ։ Դուք ինձ ստիպում եք, որ ես նաև ամսի 14–ին փորձեմ լավագույն ձևով ներկայացնել մեզ, մեր երկիրը, բոլորիս։ Ձեզ շատ–շատ սիրում եմ», – նշել է Մուկուչյանը։

Մայիսի 10–ին Իվետա Մուկուչյանը դուրս եկավ «Եվրատեսիլի» եզրափակիչ։

Հայաստանի հետ եզրափակիչ դուրս եկան Ադրբեջանի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Հունգարիայի, Խորվաթիայի, Ավստրիայի, Չեխիայի, Կիպրոսի և Մալթայի ներկայացուցիչները։

Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները:

«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին։