ArmStyle

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը կկայանա Շվեդիայի մայրաքաղաքում, նշվում է մրցույթի պաշտոնական կայքում։

Մրցույթի կիսաեզրափակիչները կկայանան Ստոկհոլմում մայիսի 10–ին և 12–ին, եզրափակիչները` մայիսի 14–ին։

Երկուշաբթի անցկացված վիճակահանության արդյունքներով, առաջին կիսաեզրափակչին Հայաստանի հետ կմասնակցեն Ավստրիան, Ադրբեջանը, Բոսնիան և Հերցեգովինան, Խորվաթիան, Հունաստանը, Հունգարիան, Կիպրոսը, Չեխիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Մալթան, Մոլդովան, Չեռնոգորիան, Ռուսաստանը, Սան Մարինոն և Նիդեռլանդները։

Երկրորդ կիսաեզրափակչում կմրցեն Ալբանիան, Ավստրալիան, Բելառուսը, Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Մակեդոնիան, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան, Շվեյցարիան և Ուկրաինան։

Ելույթների ճշգրիտ հերթականությունը հայտնի կդառնա մարտին։ «Եվրատեսիլ 2016»–ին ընդհանուր առմամբ կմասնակցի 43 երկիր։ Մրցույթն անցկացվում է «Միավորվենք» (Come together) կարգախոսով։

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթի անցկացման կանոնները մի փոքր փոխվել են։ Մեծ հնգյակի երկրները (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա և Մեծ Բրիտանիա) և ընդունող երկիր Շվեդիան կսկսեն ելույթը ոչ թե եզրափակչից, ինչպես սովորաբար արվում է, այլ կիսաեզրափակչից։ Այնուամենայնիվ, նրանք ավտոմատ կերպով կհայտնվեն կիսաեզրափակչում և մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք կստանան։ -0-