Աստղեր

Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ճանաչվել է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի ամենագեղեցիկ և ոճային մասնակիցը։

Այդ մասին են վկայում Wiwibloggs կայքում անցկացված Next Top Model 2016 առցանց քվեարկության արդյունքները։

Ивета Мукучян_article (2)

Հայ երգչուհին հավաքել է 31,45% (16266 ձայն)` մեծ տարբերությամբ առաջ անցնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրայից (22,71% կամ 11746 ձայն)։ Երրորդ տեղում բուլղարուհի Պոլի Գենովան է (6.95% կամ 3596 ձայն)։ Ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 51719 օգտատեր։

Ивета Мукучян_article (6)

Նախորդ տարի Next Top Model–ում նույնպես հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչը` Genealogy խմբի անդամ Թամար Կապրելյանը։

Մայիսի 14–ին Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա մրցույթի եզրչափակչում LoveWave երգով 26 համարի ներքո:

Եզրափակչին կմասնակցեն 26 կատարողներ` երկու կիսաեզրափակիչների 10–ական հաղթողներ, ինչպես նաև ընդունող երկրի` Շվեդիայի և մրցույթի հիմնադիրների ու գլխավոր հովանավորների` Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Եվ այսպես, եզրափակչում, որը կկայանա շաբաթ Ստոկհոլում, վիճակահանության արդյունքներով բեմ դուրս կգան Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Լիտվայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալթայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Հայաստանի ներկայացուցիչները։