Աստղային կյանք

Վերջերս երգչուհի Ժասմինն անհետացել էր սոցիալական ցանցերից և դադարել շփվել երկրպագուների հետ: Առեղծվածային լռությունը պայմանավորված էր նրանով, որ երգչուհին խիստ անհանգստանում էր սիրելի ամուսնու` ավելի քան մեկ ամիս տևած կալանքի պատճառով։

Օրերս նա ուրախացրեց երկրպագուներին` հայտնելով, որ ամուսինն արդեն ընտանիքի հետ է: Այդ մասին բազմազավակ մայրը հուզիչ գրառում է հրապարակել Facebook-ի իր էջում:

Երգչուհու ամուսնուն` Ւլան Շորին, հուլիսին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի խարդախության և փողերի լվացման համար: Քիշնևի Բույուկանյան դատարանի որոշմամբ` մոլդովացի միլիարդատերը կալանավորվել է ավելի քան 30 օրով:

Որպեսզի գործարարը չկարողանա ոչնչացնել հանցանքի ապացույցները, որոշում էր կայացվել ձերբակալել Իլան Շորին 72 ժամով, ապա ևս 30 օրով, հաղորդում է Cosmo.ru-ն:

Жасмин_article

Աստղը շատ էր անհանգստանում ամուսնու կալանքի հետևանքով` նա անհետացել էր սոցիալական ցանցերից, դադարել էր գրառումներ անել, լուսանկարներ հրապարակել և շփվել երկրպագուների հետ: Սակայն այժմ, երբ ընտանիքի հայրը վերջապես վերադարձել է տուն, Ժասմինը շտապել է հայտնել երկրպագուներին ուրախալի լուրը Facbook-ի իր էջում: «Ես անչափ երջանիկ եմ, որ ամուսինս և երեխաներիս հայր Իլան Շորը վերջապես ընտանիքի կողմին է: Մենք անհամբեր սպասում էինք այս օրվան և միասին կլինենք, մինչ նրա անմեղության վերջնական ապացույցը: Իմ սիրելիներ, ես անկեղծորեն շնորհակալ եմ ձեր աջակցության և մխիթարանքների համար: Հավատացեք, ես սա զգում եմ, և ինձ համար դա շատ բան է նշանակում: Համոզված եմ, որ ճշմարտությունը մեր կողմն է, նշանակում է` հաղթանակը ևս»: