Աստղային կյանք

Իր երեխաների հոր` նկարիչ Անդրեյ Կոնդրախինի հետ ծանր ամուսնալուծությունից հետո Թինա Կանդելակին «փակել» է իր անձնական կյանքը օտարների համար: Այդ իսկ պատճառով, աստղի անձնական կյանքի մասին երկար ժամանակ միայն լուրեր էին պտտվում. երկրպագուները կարող էին միայն գուշակել` ազատ է, արդյո՞ք Թինայի սիրտը, հաղորդում է Cosmo.ru-ն:

Այժմ Թինան անձամբ բացեց փակագծերը` հայտնելով, որ արդեն վաղուց ամուսնացած է: Երեկ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության շրջանակում կայացավ Ռուսաստան-Անգլիա խաղը: Հավանաբար, ազգային հավաքականի արժանի խաղից առաջացած հուզումների ազդեցության տակ Թինան ակամայից հայտնել է իր գաղտնիքը: Սոցիալական ցանցում նա գրել է. «Ամուսինս էքստազի մեջ է: Ես նույնպես: Թանկագին հարևան, չհիասթափեցրիր»:

Тина Канделаки и Василий Бровко 2_article

Բլոգերները համոզված են, որ Կանդելակին գաղտնի ամուսնացել է իր սիրեցյալի հետ, որի մասին վերջերս է պատմել: Tatler-ին տված հարցազրույցում Թինան ասել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ նրա կյաքում կա տղամարդ, ով իրեն երջանկացնում է:

«Մենք երկար տարիներ է` միասին ենք: Զուտ կենցաղային առումով չէ, որ միասին ենք. մենք միասին մեծացել և զարգացել ենք: Նա ինձ շատ բան է սովորեցրել, իսկ ես` նրան: Նրա հետ հետաքրքիր է, որովհետև մենք միշտ փորձել ենք զարմացնել իրար նոր գիտելիքներով և փորձով, տպավորությամբ և զգացումով: Եվ նա կարող է ինձ ծիծաղեցնել: Դա կարևոր է, քանի որ առանց ինքնահեգնանքի և հումորի զգացման տղամարդը հաստատ ինձ համար չէ», — կիսվել է հեռուստաաստղը:

Тина Канделаки и Василий Бровко 3_article

Սիրեցյալի ինքնությունը Թինան չի հրապարակում, սակայն լուրեր են պտտվում, որ աստղի ընտրյալը հին ընկեր Վասիլի Բրովկոն է` «Ռոստեխ»-պետական կարպորացիայի հաղորդակցությունների և ռազմավարական հետազոտությունների տնօրենը: Գործարարին հաճախ են տեսել Կանդելակիի հետ միջոցառումներին: