Աստղային կյանք

Հոլիվուդյան աստղ Էնն Հեթուեյը որդի է ունեցել, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով E!Online-ին: Սա օսկարակիր դերասանուհու և նրա ամուսնու` ոսկերչական զարդերի դիզայներ Ադամ Շուլմանի առաջին երեխան է:

Տղան ծնվել է մարտի 24-ին Լոս Անջելեսում, սակայն ծնողները չէին շտապում պատմել այս ուրախալի նորությունը: Երեխային անվանել են Ջոնաթան Ռոուզբենքս Շուլման (Jonathan Rosebanks Shulman):

Էնն Հեթուեյն ամուսնացել է Ադամ Շուլմանի հետ 2012 թ.-ի սեպտեմբերի 29-ին: