ArmStyle

Հայ երգչուհի Էմմին Youtube-ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է «LA Yerevan» նոր երգի տեսահոլովակը:

Հիշեցնենք, որ երգչուհու երկրպագուները հնարավորություն են ունեցել հետևել երգի ստեղծման գործընթացին, քանի որ հեղինակներ Նիկ Եգիբյանը, Վլադիմիր Պողոսյանը և հենց Էմմին Facebook սոցիալական ցանցի իրենց էջերում ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս ուղիղ եթեր և ցուցադրում էին կոմպոզիցիայի ստեղծման ստեղծագործական գործընթացը:

Երաժշտության հեղինակն է երգիչ և երգահան Նիկ Եգիբյանը, խոսքերի հեղինակը` հաղորդավար Ավետ Բարսեղյանը և երգիչ Վլադիմիր Պողոսյանը: Տեսահոլովակում երգչուհին կրում է երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանի զգեստները: