Աստղային կյանք

Դերասաններ Էմիլի Բլանթն ու Ջոն Կրասինսկին պատրաստվում են երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն, հաղորդում է Spletnik.ru-ն:

Այս լուրը ԶԼՄ–ներին է հայտնել զույգի ներկայացուցիչը, սակայն նա չի նշել դերասանուհու հղիության ժամկետն ու ապագա երեխայի սեռը։

Հիշեցնենք, որ Բլանթն ու Կրասինսկին ամուսնացել են 2010 թ.–ին, իսկ 2014 թ.–ին ծնվել է նրանց առաջնեկը` Հեյզլը։

«Կյանքիս լավագույն օրերը սկսվեցին այն ժամանակ, երբ ծանոթացա կնոջս հետ», – վերջերս տված հարցազրույցներից մեկում հայտարարել է Կրասինսկին։