Աստղային կյանք

Ամերիկացի դերասան Ջոննի Դեփի կինը` Էմբեր Հերդը, մայիսի 23-ին ամուսնալուծության դիմում է ներկայացրել դատարան, հաղորդում է РБК-ն` հղում անելով TMZ-ին:

Փաստաթղթում Հերդը, որպես ամուսնալուծության պատճառ, նշել է «անհաշտելի տարաձայնությունները» և խնդրել է դատարանին իրեն ալիմենտներ նշանակել:

Միաժամանակ, Դեփը պատասխանել է կնոջ դիմումին իր փաստաբան Լաուրա Վասսերի միջոցով: Նա խնդրել է դատարանից մերժել Հերդի ալիմենտների հայցը:

Ջոննի Դեփը և Էմբեր Հերդը ամուսնացել են նախորդ տարվա փետրվարին: TMZ-ի աղբյուրների տվյալներով, զույգը ամուսնական պայմանագիր չի կնքել: