Աստղեր

Նիժնի Նովգորոդում փետրվարի 18-ին ունեցած համերգի ժամանակ երգչուհի Զեմֆիրան հայտարարել է, որ իր ներկայիս համերգային շրջագայությունը վերջինն է: Երգչուհին չի ցանկացել բացատրել իր խոսքը, գրում է Lenta.ru-ն:

«Փոքր մարդ» անվանումով շրջագայությունը սկսվել է փետրվարի 4-ին՝ Օմսկում: Այնուհետև Զեմֆիրան ելույթ է ունեցել Նովոսիբիրսկում, Խաբարովսկում, Վլադիվոստոկում, Եկատերինբուրգում և Չելյաբինսկում:

Շրջագայությունը կավարտվի ապրիլի 1-ին՝ Մոսկվայի «Օլիմպիյսկի» համալիրում մեծ համերգով:-0-