Աստղեր

Սուպերմոդելներ Քեյթ Մոսը, Նաոմի Քեմփբելը, Ջորդան Դանը, Աննա Էվերսը, Քարեն Էլսոնը, Մարիակառլա Բոսկոնոն և Քարլի Քլոսը մասնակցել են Նիք Նայթի Seven Deadly Sins («Յոթ մահացու մեղքեր») ֆոտոնախագծին։ Մոդելները լուսանկարների վրա պատկերել են հպարությունը, նախանձը, զայրույթը, փառասիրությունը, որկրամոլությունը, ցանկասիրությունը, հայտնում է Cosmo.ru–ն։

Նախագիծը, որը բաղկացած է ոչ միայն լուսանկարներից, այլ նաև gif նկարներից, նվիրված է Magazine նորաձևության ամսագրի տնօրեն Էդվարդ Էնինֆուլի 25–ամյակին, ով էլ հենց հնարել է մոդելների կերպարները։

«Վաղուց եմ ընկերություն անում Քեյթ Մոսի և Նաոմի Քեմփբելի հետ։ Բոլորը հիացմունք արտահայտեցին իմ առաջարկի նկատմամբ, հատկապես` Քեյթը։ Նա միանգամից որոշեց, որ վերցնելու է ցանկասիրության կերպարը»,– պատմել է Էդվարդը։