ArmStyle

«Հայաստանը սերունդների աչքերով» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա Երևանում հունիսի 30–ին, «ԱՌԿԱ Style»–ին տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ Իռեն Բարսեղյանը։ «Ցուցահանդեսին, որը կկազմակերպվի AGBU–ի շենքում, կներկայացվեն 40 ժամանակակից հայ նկարիչների լավագույն աշխատանքները, որոնցում պատկերված մարդիկ, առարկաները, բնությունը, մտքերը, հիշողություններն ու զգացմունքները բացահայտում են մեր երկրի տարբեր կողմերը»,– նշեց Բարսեղյանը։

Ցուցահանդեսն անցկացվում է AGBU–ի (Հայկական բարեգործական ընդհանուր միության) աջակցությամբ։