Աստղային կյանք

Երգչուհի Պելագեան, ով օրեր առաջ օրինականացրել է հարաբերությունները հոկեյիստ Իվան Տելեգինի հետ, առաջնեկի է սպասում, հայտնում է Ցարգրադ հեռուստաալիքը։

Երգչուհի Պելագեայի հղիության մասին հայտնում են մտերիմ ընկերները։ Լուրը տարածվել է լրատվամիջոցներում Տելեգինի հետ երգչուհու հարսանիքից անմիջապես հետո։

Иван Телегин_article

Մտերիմների խոսքով, Պելագեան հղիության պատճառով հրաժարվել է մի շարք նախագծերի, այդ թվում` «Ձայնը. Երեխաներ» նախագծի և 2016 թվականի երաժշտական փառատոների մասնակցությունից։

Այդպես է որոշվել` չնայած, որ հղիությունը դեռ փոքր է։ Ծանր աշխատանքից հրաժարվելը պնդել է Պելագեայի ամուսինը։

Ավելացնենք, որ, ընկերների խոսքով, երգչուհու և հոկեյիստի առաջնեկը լույս աշխարհ կգա 2017 թվականի սկզբին։