ArmStyle

Երգչուհի Լիլուն ամուսնության մասին գրառում է կատարել Facebook–ի իր էջում։

«Իմ հավատարիմ երկրպագուներ, իմ աշխատանքը սիրող ու գնահատող մարդիկ, գիտեք՝ ինչքան կարեւոր է ինձ համար ձեր սերն ու գնահատականը, առանց որի ես պարզապես չէի լինի։ Բայց որքան էլ մենք նվիրվենք մեր աշխատանքին, գալիս է ի վերջո այն պահը, երբ ընտանիք կազմելը դառնում է առաջնային կարեւորություն։ Ես երջանիկ եմ, ու վերջապես կարող եմ ասել՝ «հանդիպել է սիրտս, հանդիպել է, նա իր կեսին գտել է…»։ Բոլոր միայնակ սրտերին մաղթում եմ զգալ ամուսնական երջանկությունը։ Սիրեք և երջանիկ եղեք»,-գրել է Լիլուն` հրապարակելով ստորև ներկայացված լուսանկարը:

Лилу 2_article

Նրա էջին հրապարակվել են նաև հարսանեկան զգեստով լուսանկարներ։ Առաջիկայում կփորձենք ավելի մանրամասն տեղեկություններ ներկայացնել երջանիկ իրադարձության վերաբերյալ։