ArmStyle

«Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը ներկայացնող մասնակից Իվետա Մուկուչյանը նախապատրաստական և մրցութային փուլում կհամագործակցի Kivera Naynomis նորաձևության տան հետ, հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Ինչպես նշում է հեռուստաընկերությունը, սա նրանց առաջին համագործակցությունը չէ: 2013 թվականին Իվետան ներկայացրել է տվյալ ապրանքանիշի Red Collection հավաքածուն:

Ивета Kivera_article (1)

Kivera Naynomis նորաձևության տան հիմնադիր, գլխավոր դիզայներ Արևիկ Սիմոնյանի խոսքով՝ «Եվրատեսիլ 2016»-ի շրջանակներում Kivera Naynomis-ի հետ աշխատելու վերջնական որոշումն, իհարկե, ուրախացրել է իրեն.«Իվետան իր կերպարով շատ համահունչ է մեր բրենդին, նա լավագույնս մարմնավորում է Kivera Naynomis կնոջ կերպարը, բացի այդ, միշտ էլ հաճելի է աշխատել դրական էներգետիկայով օժտված, շփման մեջ բաց ու թեթև մարդու հետ, ինչը ևս գնահատելի է: Մենք էլ կանենք ամեն ինչ՝ լավագույն արդյունք ստանալու համար».- նշում է Արևիկ Սիմոնյանը:

Ивета Kivera_article (2)

«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին ևս շատ ոգևորել է այս համագործակցությունը: «Վստահ եմ, որ ապահով ձեռքերում եմ եւ հույս ունեմ, որ հանդիսատեսին դուր կգան նաև իմ հագուստները» — նշում է Իվետան:

Ивета Kivera_article (3)

«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան երգի և տեսահոլովակի պրեմիերան կկայանա մարտի 2-ին: Իվետա Մուկուչյանն այս տարի եվրատեսիլյան բեմում կկատարի «LoveWave» ստեղծագործությունը: Երաժշտության համահեղինակները Լևոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանը և Սթեֆանի Քրաթչֆիլդը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ փուլում: Այս տարի Եվրատեսիլին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):