Աստղային կյանք

Դերասանուհի Եվա Մենդեսը և նրա 35-ամյա զուգընկեր Ռայան Գոսլինգը երկրորդ անգամ ծնողներ են դարձել, հաղորդում է Wday.ru-ն:

Երեխայի լույս աշխարհ գալը պաշտոնապես չի հաստատվել. հոլիվուդյան այս զույգը չի սիրում հրապարակային դարձնել իր անձնական կյանքը և գաղտնի են պահել նաև հղիության փաստը:

Սակայն TMZ ամերիկյան պարբերականը ոչ միայն հաղորդել է բարի լուրը, այլ նաև հրապարակել է նորածնի անունը` Ամադա Լի Գոսլինգ: Ընդ որում, ինչպես գրում է պարբերականը, Մենդեսի դուստրը ծնվել է դեռևս ապրիլի 29-ին ժամը 8:03-ին:

Մենդեսը և Գոսլինգը դեռևս պաշտոնապես չեն ձևակերպել իրենց հարաբերությունները: Նրանց առաջնեկը ծնվել է 2014 թ.-ի սեպտեմբերին, աղջկա անունը Էսմերալդա Ամադա է: Ինչպես ավելի ուշ պարզաբանել է Եվան, Ամադա նրա տատիկի անունն էր: Անունը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «սիրելի»: Այնպես որ այժմ նրանց ընտանիքում մեկ «սիրելիով» ավելի է: