ArmStyle

ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, որը բանաստեղծությունների մի քանի ժողովածուի հեղինակ է, իր երկրպագուներին ուրախացրել է նոր երգով:

«Ես սիրում եմ»` այսպես է կոչվում երեկ երեկոյան ներկայացված երգը, որի խոսքերի և երաժշտության հեղինակն է քաղաքական գործիչը: Այն կատարել է երգչուհի Անչոկը:

«Ահա և երգը։ Իսկ տեսահոլովակը կլինի այս ուրբաթ։ Կրկին շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքի համար», — շնորհակալություն է հայտնել ընկերներին Աշոտյանը` Facebook սոցիալական ցանցի իր էջում։