Աստղեր

Դևիդ Բեքհեմը նկարահանվել է H&M ապրանքանիշի նոր գովազդային հոլովակում, որի գործողությունները տեղի են ունենում Լիսաբոնի փողոցներում։ Հոլովակում 40–ամյա մարզիկը, ով արժանացել է «2015 թ.–ի ամենասեքսուալ տղամարդը» տիտղոսին, դուրս է գալիս հյուրանոցից և նկատում, որ բոլորը նույնանման հագուստով են։

Դևիդը խոսել է նկարահանումների մասին։ «Ես միշտ հիանալի ժամանակ եմ անցկացնում H&M–ի գովազդների նկարահանման ժամանակ։ Նրանք իսկապես հասկանում են իմ ոճն ու հումորի զգացումը։ Մեծ հաճույքով կրել եմ Modern Essential հավաքածուի հագուստը` միաժամանակ վայելելով նկարահանումների գործընթացը», – նշել է Բեքհեմը։

Հոլովակի ռեժիսորը Ֆրեդրիկ Բոնդն է։ Մինի–ֆիլմի հետ միասին 2016 թ.–ին կթողարկվի ֆոտոշարք, որի հեղինակը լուսանկարիչ Մարիո Սորրենտին է։