ArmStyle

Ռուսական էստրադայի աստղ Դիմա Բիլանը ելույթ կունենա Երևանում «Սառույցի թագավորները» շոուի շրջանակում, «ԱՌԿԱ Style»–ին տեղեկացրեց Forpostart Production ընկերության գլխավոր տնօրեն Զարա Մխեյանը։

«Սառույցի թագավորները» շոուն տեղի կունենա մարտի 5–ին Երևանում։ Շոուին կմասնակցեն օլիմպիական բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն և ուրիշ չեմպիոններ։ Շոուի անցկացման ամսաթիվը տեղափոխվել էր 2015 թ.–ի նոյեմբերի 13–ին Փարիզում գրանցված ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։

«Դիմա Բիլանը հանդես կգա նոր ծրագրով։ Հատուկ հայ հանդիսատեսի համար սառցե շոուն կներկայացվի նոր ձևաչափով` գեղասահքը կուղեկցվի վոկալով», – ասաց Մխեյանը։

Դիմա Բիլանի առաջին համերգը կազմակերպվել էր Forpostart Production–ի կողմից ինը տարի առաջ։