Աստղային կյանք

Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թայլերի դուստրը` հոլիվուդյան դերասանուհի Լիվ Թայլերն ու նրա փեսացուն` Դևիդ Գարդները, ծնող են դարձել, հաղորդում է Glamour Russia ամսագիրը։

Փոքրիկը` Լուլա Ռոուզ Գարդները, լույս աշխարհ է եկել նախկին կիրակի։ «Ողջույն, մեր գեղեցկուհին արդեն այստեղ է` Լուլա Ռոուզ Գարդները։ Մենք այնքաաան երջանիկ ենք, սիրտս կտոր–կտոր է լինում սիրուց», – գրել է Թայլերը Instagram–ում` մեկնաբանելով Գարդների և նորածին դստեր լուսանկարը։ Երջանիկ հայրը ևս հայտնել է ուրախալի լուրը իր էջում։ «Մեր հրաշքը` Լուլա Ռոուզ Գարդները, գեղեցկուհի է, առողջ և, փառք Աստծուն, նման է մայրիկին։ Հիմա նրա ավագ եղբայրները պետք է դառնան մարտարվեստի փորձագետներ և նինձյա–թիկնապահներ, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով», – գրել է Գարդները։ Դերասանուհին իր հղիության մասին տեղեկացրել էր 2016 թ.–ի հունվարին։ Զույգի առաջին ընդհանուր որդին` Սեյլորը (Saylor), լույս աշխարհ է եկել 2015 թ.–ի փետրվարի 11–ին։ Թայլերն ու Գարդները ունեն նաև երեխաներ նախկին ամուսնություններից։ 2004 թ.–ի դեկտեմբերին դերասանուհին և Spacehog խմբի երաժիշտ Ռոյսթոն Լենգդոնը (Royston Langdon) դարձան ծնողներ, լույս աշխարհ եկավ նրանց որդին` Մայլոն (Milo)։ Դևիդ Գարդների և դերասանուհի Դավինիա Թայլորի (Davinia Taylor) որդին` Գրեյը (Grey), ծնողների ամուսնալուծությունից հետո ապրում է հոր հետ։