ArmStyle

Աշխարհահռչակ դաշնակահար, ջազմեն և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը հաղթել է Գերմանիայում անցկացվող Echo Jazz Awards 2016 հեղինակավոր մրցանակաբաշխությունում, նշվում է մրցանակաբաշխության կայքում։

Համասյանն իր «Mockroot» ալբոմի համար տարվա լավագույն գործիքավորող է ճանաչվել:

«Mockroot» ալբոմում ներառված են ինչպես Համասյանի ստեղծագործությունները, այնպես էլ հայկական ժողովրդական երաժշտության գործիքավորումները` նրա կատարմամբ։

Echo Jazz մրցանակաբաշխությունը Գերմանիայում անցկացվող հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխություններից է։ Echo Jazz–ը հիմնադրվել է Deutsche Phono-Akademie գերմանական ձայնագրման ակադեմիայի կողմից 2010 թ.–ին։ Այն իր հեղինակությամբ համեմատում են Գրեմմիի հետ։