Աստղեր

Ամուսնալուծությունը միշտ չէ, որ ավարտ է նշանակում։ Այն կարող է ամուր ընկերության սկիզբ լինել։ Դրա օրինակը Բրյուս Ուիլիս – Դեմի Մուր նախկին զույգն է, որը բաժանվել է 16 տարի առաջ։ Նախկին ամուսիններն առաջվա պես շփվում են և շատ ջերմ են խոսում միմյանց մասին։

Այս անգամ հայտնի է դարձել, որ Դեմին և Բրյուսը կրկին կմիանան, բայց միայն էկրանին։ Նոր ֆիլմում, որի վերնագիրն ու սյուժեն առայժմ գաղտնի են պահվում, դերասաններն ամուսնական զույգ կներկայացնեն։ Ճիշտ է, երկրպագուներին դեռ պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ, քանի որ դերասաններն առայժմ չեն հաստատել իրենց մասնակցությունը կինոնախագծին։

Սակայն ինսայդերները հայտնում են, որ Դեմին և Բրյուսը, այնուամենայնիվ, կընդունեն այդ առաջարկը, հայտնում է Spletnik.ru–ն։

«Նրանք հասկանում են, որ կարող են միասին ճիշտ ֆիլմում նկարահանվել` դա իրենց կարիերայի հիանալի շրջադարձ է»,– հայտնում է OK! Magazine աղբյուրը։

Այդ ֆիլմը կարող է դառնալ Ուիլիսի և Մուրի ևս մեկ համատեղ նախագիծը։ Հիշեցնենք, որ դերասաններն արդեն միասին նկարահանվել են «Մահացու մտքեր» դետեկտիվում, «Լուսնի լույս» գործակալություն» սերիալի դրվագում և «Չառլիի հրեշտակները 2։ միայն առաջ» ֆիլմում։ Բացի այդ, Դեմին և Բրյուսը հնչունավորել են «BEAVIS AND BUTT-HEAD DO AMERICA» մուլտֆիլմի կերպարներին։

Ուիլիսը և Մուրը մինչ օրս համարվում են Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Նրանք ամուսնացել են 1987 թվականին։ Այդ ամուսնությունից ունեն երեք դուստր` 27–ամյա Ռումերը, 24–ամյա Սքաութը և 21–ամյա Տալուլան։ Զույգն ամուսնալուծվել է 16 տարվա համատեղ կյանքից հետո, ինչը չի խանգարի նրանց գերազանց հարաբերություններ պահպանել։