Աստղեր

Բրազիլացի կին ռեգբիստ Իսադորա Սերուլյոյի զուգընկերուհին նրան ամուսնության առաջարկություն է արել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի ժամանակ: Սերուլյոն համաձայնել է:

Исадора Серульо 2_article

Մարխորիե Էնիան 25-ամյա մարզուհուն ամուսնության առաջարկություն է արել մեդալների հանձնման արարողությունից անմիջապես հետո: Էնիան Սերուլյոյի մենեջերն է և վաղեմի զուգընկերուհին:

Исадора Серульо 3_article

«Երբ իմացա, որ նա ընդգրկվել է հավաքականի կազմում, որոշեցի, որ այդ օրը պետք է յուրահատուկ դարձնեմ: Գիտեմ, որ ռեգբիստները հիանալի մարդիկ են, և նրանց դուր կգա: Նա իմ ողջ կյանքի սերն է: Օլիմպիադան կարող է ամփոփիչ իրադարձություն թվալ, սակայն իմ կյանքում այն ուրիշ մարդու հետ նոր կյանքի սկիզբ է: Ուզում էի  ցույց տալ, որ սերը հաղթում է», — մեջբերում է Էնիայի խոսքերը Eurosport.ru-ն` հղում անելով The Guardian-ին:

Исадора Серульо_article