Աստղային կյանք

Դերասաններ Եվա Մենդեսը և Ռայան Գոսլինգը երկրորդ անգամ ծնողներ կդառնան:

41-ամյա Եվան հանգամանորեն թաքցնում է իր հետաքրքիր դրությունը` հրաժարվելով տանից դուրս գալ և կարիերայում ընդմիջում վերցնելով: Պետք է նշել, որ դերասանուհին այդպես էր վարվել նաև առաջին անգամ, երբ սպասում էր Էսմերալդային (այժմ աղջիկը տասնինը ամսական է), հաղորդում է Tatler.ru-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բլեյք Լայվլին և նրա ամուսին Ռայան Ռեյնոլդսը ևս սպասում են իրենց երկրորդ երեխային:

Блейк Лайвли и Райан Рейнольдс_article

Ամուսինները ակնհայտորեն պատրաստվում էին թաքցնել հետաքրքրասեր ԶԼՄ-ներից ընտանիքում մոտալուտ ավելացման փաստը, սակայն պապարացիները մեկ քայլով առաջ անցան` ֆիքսելով 29-ամյա Լայվլիին կլորացած փորիկով The Shallows ֆիլմի նկարահանման հրապարակում: Ապագա երեխան Բլեյքի և Ռայանի երկրորդ երեխան է. նրանք արդեն դաստիարակում են դուստր Ջեյմսին, ով լույս աշխարհ է եկել 2014 թ.-ի դեկտեմբերին:

BLAKE LIVELY