Աստղային կյանք

Գերմանացի հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշթայգերը կամուսնանա աշխարհի ամենագեղեցիկ թենիսիստուհի Անա Իվանովիչի հետ Եվրո-2016–ի եզրափակչից հետո, հայտնում է Eurosport.ru–ն։

Պարբերականը նշում է, որ 32–ամյա Շվայնշթայգերի հարսանիքը կկայանա հուլիսի 12–ին։

Հարսանիքի ամսաթիվն այլևս գաղտնի չէ` Բաստիանը և Անան այր և կին կդառնան Փարիզում Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղից հետո։

Առայժմ հայտնի չէ արարողության անցկացման վայրը։ Հյուրերին հուլիսի 11–ին կդիմավորեն Մյունխենի օդանավակայանում և կհասցնեն նշանակման վայր, հայտնում է TZ Online–ը։