Աստղեր

Մեծ Բրիտանիայի արքայազն Ջորջի նոր լուսանկարները հրապարակվել են նրա ծննդյան օրը, հաղորդում է Gazeta.ru–ն` հղում անելով Hello–ին։ Ուրբաթ` հուլիսի 22–ին, Քեմբրիջի դքսի և դքսուհու որդին դարձավ երեք տարեկան։ Այս իրադարձության կապակցությամբ Քենսինգթոնյան պալատը հրապարակել է Ջորջի չորս նոր լուսանկարները։

Լուսանկարներն արվել են Նորֆոլքում գտնվող Անմեր–Հոլ նստավայրում։

Լուսանկարներից մեկում արքայազնը պատկերված է Լուպո շան հետ, երկու լուսանկարներում Ջորջը ճոճանակի վրա է։ Չորրորդ լուսանկարում պատկերված է այգում զբոսնող արքայազնը։ 

Լուսանկարների հեղինակը պրոֆեսիոնալ լուսանկարիչ Մեթ Փորթեուսն է։ Փորթեուսը մեծ պատիվ է համարել այն փաստը, որ թագավորական ընտանիքն ընտրել է հենց իր լուսանկարները Ջորջի ծննդյան օրը հրապարակելու համար։