Նորաձևություն

Սիրիահայ հայտնի մոդելավորող Գևորգ Շադոյանի նորաձևության ցուցադրությունը կկայանա ապրիլի 30–ին Լոս Անջելեսի Գլենդեյլ թաղամասում։ Այդ մասին «ԱՌԿԱ Style»–ին հայտնել է դիզայները։ «Ես իմ ցուցադրությունը նվիրում եմ Ղարաբաղի պատերազմի զոհերին։ Ցուցադրության սկզբում բոլոր ներկաները լռության րոպեով հարգանքի տուրք կմատուցեն նրանց հիշատակին։

«Ցուցադրությունը կբացվի արցախյան ազգային տարազի ցուցադրությամբ»,– ասել է Շադոյանը։

Տարազը կվաճառվի աճուրդում, իսկ ամբողջ հասույթը կուղղվի Արցախի կարիքներին։ «Կցուցադրվեն նաև հարսանյաց և երեկոյան զգեստներ»,– ասել է Շադոյանը։