ArmStyle

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանն Instagram-ի իր էջում հրապարակել է իր նորածին աղջկա փոքրիկ ձեռքը և գրել. «Բարև, Լուսե իմ կյանք ու Սեր»:

Բարև,Լուսե իմ կյանք ու Սեր..

Фото опубликовано @avetbarseghyan

Հաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը կիսվել է նույն լուսանկարով՝ շնորհավորելով իր ընկերոջը՝ «Ավետի ու Անիի Հրաշքը՝ ԼՈՒՍԵ՜ աղջիկը ծնվեց՝ որպես լույսի ու սիրո մե՜ծ պարգև։ Երեկվանից երջանիկ հորաքրոջ դեմքով ապրում եմ: Ավոոոոս Լույսի, օրհնության ու երջանկության աղջիկ թող լինի միշտ լինի Լուսեն, իր ծնողների պես խաղաղ, սիրառատ ու հանդարտ, բայց դե հորաքրոջ (իմ) նման համառ: Իմ աղջի՜կ, բարի գալուստ»:

Հիշեցնենք, որ երեկ, օգոստոսի 25-ին, ծնվել է Ավետ Բարսեղյանի և Անի Քաթաբյանի առաջնեկը:

Ավետն ու Անին ամուսնացել էին դեկտեմբերին՝ Պրահայում։