Աստղային կյանք

Անջելինա Ջոլիի չափազանց նիհար լինելը ամուսնու հետ բազմաթիվ վեճերի պատճառ է դարձել, սակայն դերասանուհին միևնույնն է շարունակում էր նիհարել: Եվ, կարծես, հասել է ծայրահեղ վիճակի: Ինչպես հայտնում է բրիտանական տաբլոիդներից մեկը, աստղը հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով: Ունենալով 169 սմ հասակ` գեղեցկուհու քաշը չի գերազանցում 35 կիլոգրամը, հայտնում է Կոմսոմոլսկայա պրավդան:

Դերասանուհու բազմաթիվ երկրպագուները լրջորեն մտահոգված են իրենց կուռքի հիվանդագին տեսքով և սկսել են քննարկել նրա բուժման հնարավորությունները: Երկրպագուների մի մասն էլ եկել են այն եզրակացության, որ Անջելինան սկսել է կտրուկ նիհարել այն բանից հետո, երբ 2007 թ.-ին քաղցկեղից մահացել է նրա մայրը` Մարշելինը: Մի քանի տարի անց` 2013 թ.-ին, Ջոլին ենթարկվեց կրծքագեղձի կրկնակի հեռացման վիրահատության, իսկ 2015 թ.-ին հեռացրեց ձվարաններն` իր մոտ ուռուցքային հիվանդությունները կանխարգելու նպատակով: Թերևս Ջոլին չէր էլ թաքցնում, որ իր կյանքում ծանր ժամանակաշրջան է: Նույնիսկ երկար սպասված ամուսնությունն իր վաղեմի զուգընկեր, դերասան Բրեդ Փիթի հետ չէր ավելացնում Անջելինայի ուրախությունը:

Բացի այդ, ասում էին, որ գեղեցկուհու սթրեսի պատճառներից մեկը ամուսնու դավաճանություններն են: Սակայն Փիթի անհավատարմության որևէ ապացույց այդպես էլ չհրապարակվեց։

Որոշ ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, զույգի հարաբերությունները վատթարացան նաև «Կապուտակ ափ» (By the Sea) համատեղ ֆիլմի նկարահանումների ժամանակ: Որոշ երկրպագուներ նույնիսկ զուգահեռներ անցկացրին ֆիլմում ամուսնական զույգի ընտանեկան ճգնաժամի և հոլիվուդյան աստղերի իրական կյանքում սկսված խնդրիների միջև: