ArmStyle

Հանրաճանաչ երգիչ Անդրեն պարգևատրվել է Daf Bama Music Awards մրցանակով: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին Համբուրգում:

Մեր հայրենակիցը հաղթել է «Լավագույն տղամարդ կատարող» անվանակարգում:

«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկեցին իմ օգտին։ Ձեր շնորհիվ ես արժանացա լավագույնի տիտղոսին արդեն միջազգային հարթակում», — գրել է երգիչը Facebook-յան իր էջում:

Daf Bama Music Awards մրցանակը շնորհվում է համաշխարհային աստղերին Daf Entertainment ընկերության կողմից` երաժշտության ոլորտում իրենց ձեռքբերումների համար: 2016 թ.-ին մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 27-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում: «Daf BAMA Music Awards 2016» մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել է ավելի քան 30 կատարող:

«Daf Entertaintment» ընկերությունը «Big Apple Music Awards» ընկերության հետ համատեղ նախկինում երաժշտական մրցանակներ է շնորհել Արևելքի լավագույն կատարողներին, իսկ մրցանակը կոչվում էր «Big Applе»: Սակայն 2016 թ.-ի սկզբին երկու ընկերությունների միջև տարաձայնություններ ծագեցին «բրենդի» և մրցանակաբաշխության անցկացման վայրի շուրջ։