Աստղային կյանք

Նախորդ տարվա ամառն Անդրեյ Գայդուլյանի համար, հավանաբար, նրա կյանքի ամենաբարդ ժամանակահատվածներից մեկն էր։ Դերասանը բժիշկի էր դիմել պարանոցին անհայտ ծագման կոշտություն հայտնաբերելուց հետո։ Բացի այդ, շնչառության և խոսքի խնդիրներ ուներ։ Բժիշկները նրան Խոջկինի լիմֆոմա ախտորոշեցին։ Անալիզները ցույց տվեցին, որ հիվանդությունը զարգացման երկրորդ փուլում է։ Որոշում ընդունվեց քիմիաթերապիա անցնել։ Դերասանը սկզբում բուժում էր անցնում Ռուսաստանում, հետո` Գերմանիայում՝ Մյունխենի կլինիկաներից մեկում, հայտնում է Կոմսոմոլսկայա պրավդան։

Հիվանդության պատճառով նա ստիպված եղավ հետաձգել հարսանիքն իր հարսնացուի` Դիանա Օչիլովայի հետ։ Հանդիսությունը նշանակվել էր աշնանը, բայց այս դեպքում հանգամանքներն ամեն ինչ փոխեցին։ Սիրո համար ոչ մի արգելք չկա` Դիանան ուղեկցում էր Անդրեյին բոլոր ուղևորություններում, օգնում էր բուժման ընթացքում և աջակցության խոսքեր փոխանցում երկրպագուներից։

Իսկ քիմիաթերապիան բերեց իր արդյունքները։ Երեկ երեկոյան նա վերջապես վերադարձավ Մոսկվա։ Գայդուլյանն իր ուրախությունը կիսեց բաժանորդագիրների հետ` օդանավակայանից լուսանկար հրապարակելով։

«Ընկերներ, Աստծո շնորհիվ, ձեր ու ձեր աղոթքների և պարզապես բարեմաղթանքների շնորհիվ, լավ ու շատ լավ մարդկանց շնորհիվ մենք ավարտեցինք բուժումը և վերադարձանք Մոսկվա։ Մենք շատ ուրախ ենք և շնորհակալ երկնային ուժերին արդյունքի համար։ Սա մեր կյանքի զարմանալի կես տարին էր… Հուսամ, որ ես դրան չեմ դավաճանի, և այն ինձ կփոխի ընդմիշտ։ Փառք Աստծուն ամեն ինչի համար»։