ArmStyle

Երգչուհի և դիզայներ Անահիտ Սիմոնյանը Youtube–ի իր պաշտոնական ալիքում ներկայացրել է «Աղջկա արցունքները» երգի նոր տեսահոլովակը։

Երգի խոսքերի հեղինակը հայտնի հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակն է երգիչ և կոմպոզիտոր Հայկոն, ով Անահիտի ամուսինն է։ Տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Եգիբյանն է։