ArmStyle

Հիանալի ջազ-երգչուհի Շարոն Քլարքը Երևանում հանդես կգա համերգային ծրագրով` նվիրված ԱՄՆ-ի անկախության 240-ամյակին, «ԱՌԿԱ Style»-ին հայտնեց Mezzo Production ընկերության տնօրեն Անի Սաղոյանը:

Համերգը տեղի կունենա հուլիսի 2-ին Ա. Խաչատուրյանի անվան Մեծ համերգասրահում` Հայաստանի Պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

Ջազ-երգչուհի Շարոն Քլարքը, ջազի քննադատների կարծիքով, օժտված է հիանալի ձայնով և հմայքով: Աշխարհահռչակ Berklee College of Music-ի շրջանավարտ Քլարքը հավասար վարպետությամբ կատարում է ջազ, բլյուզ, սոուլ և կրոնական երաժշտություն: Նա ունի դյութիչ, փոքր-ինչ խռպոտ և հնչեղ ձայն ու հիանալի առոգանություն: Նրա հիասքանչ կոնտրալտոն կարող է կախարդել ցանկացած ունկնդրի: Նա ամենից լավ բալադներ է կատարում: