Աստղեր

The Late Late Show with James Corden կանոնավոր հաղորդաշարի Carpool Karaoke–ի նոր թողարկումը իսկապես առանձնահատուկ է։ Ամեն օր չէ, որ Ջեյմս Քորդենի հետ միասին ավտոմեքենայում կարելի է հանդիպել ԱՄՆ առաջին տիկնոջը։

Տասնհինգ րոպե տևողությամբ տեսանյութում Միշել Օբաման ոչ միայն երգում է Սթիվի Ուանդերի (ով, ի դեպ, առաջին տիկնոջ սիրված կատարողն է) և Բեյոնսեի երգերը, այլ նաև ռեփ է ընթերցում Միսսի Էլիոթի Get Ur Freak On ստեղծագործությունից։

Երաժշտական ելույթներն ընդհատվում են խոսակցություններով, որոնց ժամանակ Միշել Օբաման Ջեյմս Քորդենին պատմում է այն մասին, որ կես տարուց (նոյեմբերի 8–ին Բարաք Օբաման Սպիտակ տանն իր տեղը կզիջի նոր նախագահին) իր համար շատ դժվար կլինի բաժանվել այն մարդկանցից, ում հետ նա կողք–կողքի աշխատել է 7,5 տարի, հաղորդում է ru.hellomagazine.com–ը։

«Սակայն ազատությունը, որը ձեռք կբերեմ, կփոխհատուցի Սպիտակ տան արտոնությունները», – նշում է Միշելը։

Բացի այդ, Միշել Օբաման պատմում է Let Growth Learn կրթական նախագծի մասին, որը շուտով գործարկելու է Լիբերիայում, Մարոկկոյում և Իսպանիայում։ Նախագծի շրջանակում Միշելը կրթություն ստանալու հնարավորություններ կստեղծի այդ երկրների երիտասարդների համար։

Հանդիսատեսի համար մեծ անակնկալ է դառնում Միսսի Էլիոթի հայտնվելը, ով առաջին տիկնոջ հետ երգում է Get Ur Freak On–ը։