Կինո

Երեքշաբթի, հունվարի 5-ին հրապարակվել է Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակի հավակնորդների ցուցակը: «Տարվա լավագույն ֆիլմ» կոչմանը հավակնող տասը ֆիլմերի թվում են` ռեժիսոր Թոմ Մքքարթիի «Ուշադրության կենտրոնում», Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ», Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Ողջ մնացածը», Ռիդլի Սքոթի «Մարսիացին» ֆիլմերը, հայտնում է Կոմսոմոլսկայա պրավդան:

Բացի այդ, հավակնորդների շարքում են նաև` «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը», «Արագ անկումը» («The Big Short»), «Բրուքլին», «Փողոցների ձայնը», «Մարդասպանը», «Մեքենայի միջից» ժապավենները:

Կինոյի և հեռուստատեսության ավելի քան չորս հազար պրոդյուսերների միավորող Գիլդիայի հավակնորդների ցուցակում չի ընդգրկվել «Ոսկե գլոբուսի» ֆավորիտ, Թոդ Հեյնսի «Քերոլ» ֆիլմը, ինչպես նաև դրամարկղերում առավելագույն գումար հավաքած «Աստղային պատերազմներ» կինոպատումը: Մրցանակակիրները կհայտարարվեն հունվարի 23-ի երեկոյան: