Աստղային կյանք

66–ամյա Ալլա Պուգաչյովան վերջերս է գրանցվել Instagram–ում։ Այժմ երգչուհին հաճախ է հրապարակում անձնական և ընտանեկան լուսանկարներ։ Ալլա Բորիսովնայի երկրպագուները շատ են զարմացել, երբ նա իր էջում լուսանկար է հրապարակել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ, ով դատապարտվել էր հափշտակությունների համար, բայց ազատ էր արձակվել «Եվրոմայդանից» հետո, հաղորդում է Cosmo.ru–ն։

«Էհ, ընկերուհիս։ Գուցե երգենք միասին»,– գրել է Պուգաչյովան լուսանկարի տակ։ Յուլիա Տիմոշենկոն առայժմ պատասխան չի տվել առաջարկին։

Իսկ այդ ընթացքում քաղաքական գործչի երկրպագուները քննարկում են Տիմոշենկոյի սանրվածքը։ Յուլիայի կերպարի անբաժան մասնիկներից մեկը զամբյուղանման հյուսն էր։ Որքան մեծ էր ցանցի օգտատերերի զարմանքը, երբ նախկին վարչապետը Facebook–ում արձակ մազերով լուսանկար էր հրապարակել։ Այն մի ակնթարթում հսկայական թվով դիտումներ էր հավաքել և հիթ դարձել։

Эх,подруга! Может мы еще споем?

A photo posted by @orfey75alla on