ArmStyle

Ճանաչված հայ երգչուհի Ալլա Լևոնյանը ներկայացրել է «Մենք հավերժ ենք» երգի տեսահոլովակը` նվիրված ապրիլին Ղարաբաղում տեղի ուենցած քառօրյա պատերազմին:

«Քառօրյա պատերազմը մեր բոլորի կյանքում թողեց ցավալի և անջնջելի հետք: Հավերժ լույս, փառք ու պատիվ մեր զինվորներին` մեր եղբայրներին… Հավերժության գաղափարը միշտ ՀԱՅ ժողովրդի հետ կլինի: Սիրելինե՛րս , ձեզ եմ ներկայացնում իմ նոր տեսահոլովակը`«Մենք հավերժ Ենք»…», — Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Լևոնյանը:

Երգի խոսքերի հեղինակը հայտնի հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազն է։