Երաժշտություն

Ադել

Երգչուհի Ադելը ճանաչվել է տարվա լավագույն բրիտանացի կատարողը Brits Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել Լոնդոնում փետրվարի 24–ին, հաղորդում է Meduza–ն։

Ադելը նաև մրցանակներ է ստացել լավագույն բրիտանական ձայնասկավառակի («25») և լավագույն սինգլի («Hello») համար։ Բացի այդ, երգչուհին մրցանակ է ստացել «Միջազգային հաջողություն» անվանակարգում։ «Hello» երգի տեսահոլովակն առաջադրվել է «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, սակայն մրցանակի է արժանացել One Direction խումբը «Drag Me Down» տեսահոլովակի համար։

Coldplay_BRIT Awards 2016_article

Coldplay

Լավագույն բրիտանական խումբ է ճանաչվել Coldplay–ը։ «Լավագույն բրիտանացի կատարող» անվանակարգում հաղթել է Ջեյմս Բեյը։

Օտարերկրյա կատարողների անվանակարգում հաղթել են կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, իսլանդացի երգչուհի Բյորկն ու Tame Impala ավստրալական խումբը։

Brit Awards 2016 - Show

Ջասթին Բիբեր