Աստղային կյանք

Հայտնի բրիտանացի երգչուհի Ադելն ամուսնացել է։ Նման կարծիքի են Daily Mail–ի լրագրողները։

Երգչուհու հարսանեկան արարողության կամ քաղաքացիական գրանցման մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Սակայն լրագրողներն Ադելի մատնեմատին նկատել են միանգամից երկու մատանի և ենթադրել, որ նշանադրության կապակցությամբ ստացած նվերի հետ միասին նա կրում է նաև նշանի մատանի, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Հայտնի է, որ Ադելին ամուսնության առաջարկ է արել նրա զուգընկեր Սայմեն Կոնեկին։ Բրիտանացի երգչուհուն Կոնեկին ամուսնության առաջարկ է արել Սուրբ Ծննդյան տոներին անմիջական խոսակցության ժամանակ։

Երգչուհին ավելի վաղ հայտարարել է, որ չնայած նրանք որդի ունեն, սակայն, չեն պատրաստվում գրանցել իրենց ամուսնությունը։

Երգչուհու մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից։