ArmStyle

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը  երկրորդ փորձն է անցկացրել Շվեդիայի մայրաքաղաքում։

Ивета Мукучян 3_article

Հիշեցնենք, որ մամուլի ներկայացուցիչները, որոնք ներկա են եղել «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակչի մասնակիցների առաջին փորձին, լավագույնն են ճանաչել Իվետա Մուկուչյանի ելույթը։

Այս տարի «Եվրատեսիլ 2016» մրցույթը անցնում է Շվեդիայի մայրաքաղաքում` «Միավորվենք» (Come together) կարգախոսով:

Ивета Мукучян_article

Իվետա Մուկուչյանը LoveWave երգով հանդես կգա մայիսի 10–ին նախատեսված առաջին կիսաեզրափակչում և եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Խորվաթիայի, Ֆինլանդիայի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Ռուսաստանի, Նիդեռլանդների, Սան Մարինոյի, Ադրբեջանի, Կիպրոսի, Մալթայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի, Իսլանդիայի, Ավստրիայի ներկայացուցիչների հետ:

Ивета Мукучян 2_article

Մայիսի 12–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենան Լատվիայի, Բելառուսի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Ավստրալիայի, Լիտվայի, Լեհաստանի, Իսրայելի, Սերբիայի, Ալբանիայի, Բուլղարիայի, Դանիայի, Վրաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Բելգիայի ներկայացուցիչները:

«Եվրատեսիլ 2016»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14–ին